Jump to content

Քաղաքացիների ռազմաուսումնական ճամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղաքացիների ռազմաուսումնական ճամբարներ, ՔՌՈՒՃ (անգլ.՝ Citizens' Military Training Camps, CMTC), Միացյալ Նահանգների ռազմաուսումնական ծրագիր էր։ 1921 թվականից մինչև 1940 թվականը ամռանը գործող ամենամյա ճամբարները տարբերվում էին Ազգային գվարդիայի և պահեստազորայինների ուսումից այն բանով, որ հնարավորություն էին տալիս արական սեռի քաղաքացիներին ստանալ բազային զինվորական պատրաստվածություն առանց պարտադիր զինծառայություն անցնելու։ ՔՌՈՒՃ-երը գործում էին 1920 թվականի Ազգային պաշտպանության մասին օրենքի (անգլ.՝ National Defense Act of 1920) հիման վրա որպես կոմպրոմիս, քանի որ այս դեպքում մերժվեց համընդհանուր պարտադիր զինվորական պատրաստվածության գաղափարը։

Փլասթբուրգյան ճամբարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՔՌՈՒՃ-ները ԱՄՆ-ում մասնավոր քաղաքացիների կողմից մինչև ԱՄՆ-ը Առաջին համաշխարհային պատերազմին միանալը կազմակերպված կամավոր նախազորակոչային պատրաստության՝ «Փլասթբուրգյան ճամբարների» (անգլ.՝ Plattsburgh camps) ծրագրի շարունակությունն են հանդիսացել։ Այդ ճամբարները հիմնավել էին և ֆինանսավորվում էին մի շարք ազդեցիկ, Անտանտայի և նրա կողմնակիցների համախոհ ամերիկացիների՝ Պատրաստվածության շարժման (անգլ.՝ the Preparedness Movement) կողմից։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Kington, Donald M. (1995). Forgotten summers : the story of the Citizens' Military Training Camps, 1921-1940. San Francisco, CA: Two Decades Pub. ISBN 0964578905. OCLC 33986603.
  • The Plattsburger. [Wynkoop, Hallenbeck, Crawford Co.] 1917. OCLC 5527390.
  • The Red, White and Blue Manuals: ... a Text Book for the Citizens' Military Training Camp. Ohns Hopkins Press. 1921. OCLC 4785515. Other editions are available.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]